Tags » Armenia

Հայաստան - Ռաֆիկ Մուղնեցյան

Պարզ ու հասարակ բառերով բայց խոր և իմաստուն հոգու զգացողությամբ է համեմված մեծ բանաստեղծի այս տողերը: Մենք հայերս բաժանվում ենք երկու խմբերի: Առաջին խումբը որ դարերով Հայաստանը ապրեցնում է իր մեջ և երկրորդ խումբը որն ինքն է ապրել Հայաստանի մեջ: Առաջին խումբի համար, ովքեր ծնվել և մեծացել են սփյուռքում, արևելյան և արևմտյան Հայաստանները իրենց նախնիների երկիրն է: Այն երկիրն է որտեղից գալիս են իրենց արմատները: Որտեղ ապրել են իրենց նախնիները մինչև հայերի վռնդումն ու ջարդը Օսմանյան Կայսրության կողմից:

Ես բախտ եմ ունեցել հանդիսանալ երկրորդ խմբի ներկայացուցիչը: Ինձ համար իմ Հայաստանն այդ բոլոր նշվածներն ու ավելին են: Այդ փոքրիկ երկիրը Հարավային Կովկասում իմ ծնողների և իմ ծննդավայրն է: Ծնվել և անցկացրել եմ մանկությունս այդ կախարդական երկրում: Լինելով Հայաստանում տասներկու տարուց էլ ավել, ուրիշ ապրումքներ ունեցա երբ հեռանում էի: Հեռանում էի ոչ միայն հայրենիքիցս, այլ ամբողջ մանկությունիցս: Եվ երբ հիմա հարց է դրված առջևս թե ինչու եմ ուզում գնալ Հայաստան, ամբողջովին ալեկոծված է իմ երիտասարդ հոգին: Բառերն անզոր են լրացնելու այն կարոտն ու անսահման սերը այդ քարքարոտ երկրի նկատմամբ որի անունն է Հայաստան, այն վիրավոր ու կիսաշեն քաղաքի նկատմամբ որի անունն է Գյումրի:

Նրանք ովքեր միայն լսել են Հայաստանի մասին, այն պատկերացնում են ուղղակի զբասավայր, իսկ իմ պարագայում այն իմ պատմությունն է: Ես ուզում եմ վերադառնամ Հայաստան, նորից քայլեմ իմ Գյումրվա փողոցներով, հանդիպելով հին ու նոր ծանոթներին: Կուզենամ այցելեմ առաջին ուսուցչուհուս և առաջին դպրոցս, տասնիներորդ դարի հայ մեծ գրող և բանաստեղծ Միքայել Նալբանդյանի անվան թիվ տասնմեկերորդ միջնակարք դպրոցը: Ինչպես Կորյունն Մեսրոպ Մաշտոցի դեմ, ծնկաչոք լինեմ և շնորհակալություն հայտնեմ մայրենի լեզուս ինձ սովորեցնելու համար: Հայերենի իմացությունը շատ կարևոր է յուրաքաչուր հայի համար և հայ մնալու համար մեծ դեր է խաղում:

Սփյուռքում գտնվելով, շատ կարևոր է կրոնը պաշտպանելը: Ինձ համար արդեն ավանդույթ է դարձել կիրակնօրյա պատարագին մասնակցելը: Սակայն ես շատ մեծ ցանկություն ունեմ մասնակցելու պատարագին հայրենիքիս մեջ, որովհետև այնտեղ բնակված տարիներում շատ քիչ եմ գնացել: Ես կուզենաի Հայաստան գնալ և այցելել նոր վերանորոգված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Գյումրիում, որը 1988-ի երկրաշարժին քանդվել էր: Տարիների քրտնաջան աշխատանքից հետո, եկեղեցու շինարարությունն իր ավարտին է հասնում: Վերջապես, հնարավորություն կունենամ տարիներ հետո տեսնել եկեղեցին ամբողջովին կառուցված:

Լինելով Հայաստանում ծնված և մեծացած, ես ավելի շատ պատճառներ ունեմ հետ գնալու: Ամերիկաի Միացյալ Նահանգներ գալով ես շատ բաներ թողեցի Հայաստանում: Ճիշտ է շատ դժվար էր, բայց նժարի մյուս կողմը մայրս էր որին երեք տարի արդեն չէի տեսել: Իմ սրտին շատ մոտիկ մարդիք մնացին Հայաստանում: Նրանց թիվը շատ է, բայց ես կուզենամ հատուկ մի խումբ մարդկանց պատմել՝ իմ ընկերների: Լավ ընկերներ այս կյանքում շատ դժվար է գտնել: Նույն շենքում բնակվելով ես շատ ամուր կապ ունեի հաստատած իմ ընկերների հետ: Ամենօր, առավոտյան դպրոց հաճախելուց և երեկոյան հետ քալուց միասին քայլել և կիսվել ենք: Հիշում որ միշտ խոսում էինք մեր ապագաների մասին և ինչեր կուզենանք անենք իրար հետ: Բախտի բերումով, ես հայտնվեցի օտար ափերում:

Իմ դասնընկերների հետ ես միշտ երազել էի որ դպրոցը միասին կավարտենք և կշարունակենք մեր ուսումները: Սակայն իրենց վերջին զանգին միայն կարողացա հերախոսով շնորհավորել: Ես շատ կուզենաի իրենց կողքին լինեի և միասին նշեինք դպրոցի ավարտը: Նրանք բոլորն արդեն ընդունվել են իրենց ցանկության համալսարանները: Որոշն էլ արդեն պատրաստվում են գարնանային զինակոչին, որ գնան ծառայեն և պաշտպանեն իրենց հայրենիքի սահմանները: Պաշտպանեն մեր հողերը որոնց համար Ավոն (Մոնթե Մելքոնյան) և Բեկորը (Աշոտ Ղուլյան) իրենց կյանքերը տվեցին: Ես միշտ ուրախ մեր հայկական Զինված Ուժերով և իմանալով որ իմ մանկության ընկերներն են ծառայելու, ավելի եմ ոգևորվում: Եթե հնարավորություն ունենաի հետ գնալու, մեծ ցանկությամբ կգնաի և կայցելեի նրանց: Ինչպես Պարույր Սևակն է ասել, «Պատահաբար են հանդիպում կյանքում ու անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս»: Ես շատ մարդկանց հետ ծանոթացա Ամերիկայում, սակայն իմ ընկերներին երբեք չեմ մոռանա: Սակայն կարոտը միշտ կա և միշտ էլ կմնա:

Լինելով հասարակական դպրոցում, շփվում եմ տարբեր ազքի երիտասարդների, ինչպես նաև տարբեր երկրներից եկած հայ երիտասարդների հետ: Հասկացել եմ որ հայը յուրահատուկ է իր ազգային խառնվածքով: Հայաստանում շատ բաներ չունի, սակայն ունի այն որը վստահ եմ չես գտնի աշխարհի ամէնահարուստ ու գեղեցիկ երկրում, դա կանչն ու կարոտն է: Դա մեր հողն է, մեր տառապած, բայց ամուր հողն է: Դա մեր սարերի հավերժական ձյունն է: Դա մեր ջուրն է, մեր անմահական ջուրն է որով սնվել և մեծացել եմ ես: Դա իմ քաղաքն է, իմ հին ու նոր Գյումրին է: Ինչպես Շիրազը կասեր «Հայաստանիս աղն ես Գյումրի»: Դա իմ տունն էշ իմ դպրոցն ու իմ անցած մանկությունն է: Կուզեմ վերադառնալ ու տեսնել այն ամենը, վերապրեմ արդեն հասուն մարդու աչքերով: Հասկանամ որ ես իրոք ունեմ այս գանձը, այս հրաշքը որ կոչվում է հայրենիք:

Ես հպարտ եմ որ հայ եմ, որովհետև մենք յուրահատուկ ենք: Մեր մոտ մի ավելորդ զգայարան կա որը ունի հատուկ ձգողականության ուժ, որը միաբանում է աշխարհի բոլոր հայերին: Եվ ես կցանկանամ որ այդ զգայարանը միշտ գործի թե՛ հայրենիքում, թե՛ հեռավոր սփյուռքում: Դա է օղակը դեպի բոլոր հայերիս օրրանը որը կոչվում է Մայր Հայրենիք:

Armenia

The President participates in the Summer University in Baku, Azerbaijan

On the invitation of SAM (Center for Strategic Studies under the President of the Republic of Azerbaijan) and CIFE (Centre international de Formation Européenne), the President participated in the Black Sea Summer University in Baku from July 22-28. 83 more words

Black Sea

Armenia’s Missing Girls

The Rise of Female Infanticide in the South Caucasus 

Prenatal sex selection has been a growing phenomenon over the last 30 years, most famously in developing nations like China and India. 859 more words

Analysis

2014 South Team: Final Day by Lissa Karapostoles

With Border2Border a month in our rear view mirror, I’m still awestruck by the feat that our two teams accomplished. Sometimes I still find myself counting the kilometer markers as I ride on the marshutni, certain that I’ll end up camping on a roadside in the rain and hail if I lose track.

Project Updates

Armenia’s innovation lab (Kolba Labs) is live!

This post originally appeared on Voices from Eurasia in August 2013.

Over the past two years UNDP has been experimenting with social innovation.  Our activities created lots of  511 more words

George Hodge

Gyumri, Armenia, 2014

(click the photo to watch the full album)

Photo Album

a village in Armenia, 2014

(click the photo to watch the full album)

Photo Album