Tags » Asset Based Community Development

Footsteps for Change

by Lynlee Spencer

Walk with Midwives for Maternal Health and Celebrate 20 years of Regulated Midwifery in Ontario!

On May 8th, 2011, midwives in the Hamilton and Burlington areas, and their clients, came together at Bayfront Park to walk in solidarity for maternal and newborn health worldwide. 563 more words

Asset Based Community Development

Համայնքային մասնակցությունը համայնքային զարգացման ծրագրերում

Վերջերս բազմաթիվ համայնքային  զարգացման մասնագետներ մի շարք պետություններից եւ միջազգային կազմակերպություններից այն մոտեցումն են որդեգրել, որ մարդու առաջնային կարիքների բավարարումը հանդիսանում է առաջնահերթություն համայնքային զարգացման ծրագրերի մշակման եւ իրականացման համար: Հիմնարար կարիքների մշակման ռազմավարությունն իրենից ենթադրում է, որ համայնքի կարիքները պետք է բացահայտվեն , դասակարգվեն եւ լուծում ստանան հենց համայնքի բնակիչների կողմից:

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի շատ ու շատ համայնքներում համայնքի մասնակցությունը համայնքում տեղի ունեցող գործընթացներին դարձավ ոչ միայն ցանկալի, այլ նաեւ պարտադիր պայման: Շատ կարեւոր է, որ համայնքը ներկայացնի եւ նկարագրի իր խնդիրները: Այս մոտեցման համաձայն  զարգացումը մարդկանց կողմից առաջ գնացող գործընթաց է: Յուրաքանչյուր համայնքային զարգացման մասնագետի գործունեության նպատակն է հզորացնել համայնքը եւ ապահովել նրա հետագա կայունությունն ու անխափան գործառնությունը: Նպատակը պետք է իրականացվի մարդկանց եւ համայնքային կառույցները հզորացնելու միջոցով, որպեսզի հետագայում նրանք կարողանան կառավարել իրենց կյանքն ու այնտեղ տեղի ունեցող բոլոր գործընթացները: Շատ կարեւոր է, որ համայնքի բնակիչները կարողանան հետագայում անհրաժեշտության դեպքում մոբիլիզացնել համայնքում առկա ռեսուրսները ինչ որ մի խնդիր լուծելու համար: Այսօր արդեն միանշանակ է, որ այն չափազանց կարեւոր է զարգացման ծրագրերի մշակման եւ ծրագրերի շարունակական հաջողությունն ապահովելու համար:

Անցյալում համայնքային զարգացումը ընկալվում էր, որպես վերեւից ներքեւ հոսող գործընթաց, որտեղ համայնքն ընդհանրապես ասելիք չուներ  ոչ մի համայնքային զարգացման նախաձեռնության մեջ: Զարգացման ծրագրերը մշակվում եւ իրականցվում էին պետության եւ տարբեր զարգացման գործակալությունների կողմից: Այդ ժամանակ ծրագրերում գերակայում էին պետության կամ տարբեր կազմակերպությունների գաղափարախոսությունները: Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա այդ ամենի մեջ չկա այն գիտակցությունը, որ համայնքային մասնակցությունը կառավարության ծրագրերի պլանավորման անբաժանելի եւ կարեւորագույն մասն են կազմում եւ որ վատ պլանավորված ծրագերը հետագայում ավելի մեծ նյութական ռեսուրսների կորուստ են ունենալու: Որպես արդյունք խոցելի խմբերը ներկայացնող բնակիչներիը չեն մասնակցում իրենց իսկ վերաբերվող ծրագրերի մշակմանը: Համայնքային մասնակցությունն իրենից ենթադրում է, որ համայնքի հետաքրքրություններն ու արժեքային համակարգը պետք հաշվի առնվի զանազան համայնքային զարգացման ծրագրեր մշակելիս: Համայնքների բնակիչներին պետք է հնարավորություն տրվի սահմանել սեփական համայնքի կարիքները եւ լուծման ուղիները, քանի որ իրենք ավելի լավ են տեղեկացված իրենց խնդիրների մասին: Համայնքի մասնակցությունը թույլ կտա, որ համայնքային ծրագիրն ընդունելի լինի բնակիչների կողմից, որպես ծրագիր մշակողներ , շահառուներ եւ հենց այդ մասնակցությունն էլ կբերի կայունության :

Երբ համայնքային զարգացման մասնագետը հետազոտում և գնահատում է համայնքը, շատ կարևոր է, որ նա այլ տեսանկյունից նայի համայնքում տեղի ունեցող իրադարձություններին և առկա ռեսուրսներին: Շատ կարևոր է համայնքում ոչ տեսանելի ռեսուրսների օգտագործումը և տարբեր կառույցների հետ համագործակցությունը: Համայնքային զարգացման մասնագետների վրա դրված է այն պատասխանատվությունը, որ իրենք հասկանան և օգտագործեն տվյալ համայնքի պոտենցիալը / ներուժը դրանում փոփոխություններ իրականացնելու համար: Նրանք պետք է հասկանան, որ պրոբլեմները և կարիքները առավել հաճախ լուծվում են այն դեպքերում, երբ նրանց մոտենում են կոլեկտիվ կերպով:

Համայնքային մասնակցության ապահովումը համայնքային զարգացման ծրագրերում կարող է մեծապես բարձրացնել ծրագրերի էֆֆեկտիվությունը: Այսինքն, երբ համայնքում ծրագիր է իրականացվում առանց համայնքի բնակչության ներգրավման և մասնակցության, ապա առաջանում է ծրագրի էֆֆեկտիվության խնդիրը: Այստեղ կարևոր է թե ֆ‎ինանսական, թե մարդկային ռեսուրսների ճիշտ օգտագործումը: Շատ հաճախ ՀԿ-ն ծրագիր է իրականացնում առանց բնակչության հետ հանդիպելու և նրա կարիքները / ռեսուրսները հաշվի առնելու: Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը այժմ արդեն անհնար է համայնքում հաջողված ծրագիր իրականացնել առանց համայնքի ներուժի օգտագործման :

Asset Based Community Development

Marina's Story- When limitations become opportunities


Recently I have been meeting with a small collective of passionate Asset Based Community Development Practitioners from World Vision, Compassion, TEAR Australia, Uniting Communities, Tabor College and the Churches of Christ in SA & NT. 707 more words

Asset Based Community Development

Համայնքի ներուժի աղբյուրները

Ներուժը կարող է առաջանալ տարբեր աղբյուրներից: Ներուժի հետևյալ աղբյուրները չեն կարող փոխադարձ բացառվել և ավելի արդյունավետ կարող են լինել, երբ կիրառվում են որոշակի զուգակցությամբ: Համայնքային զարգացման մասնագետները, ովքեր ուսումնասիրում են հիմնական առաջնորդների և համայնքի տարբեր խմբերի ներուժի հիմքը (basis), կարող են առավելագույնի հասցնել օգուտը: Իսկ որոնք  կարող են “ներուժի” հիմքը լինել.

*           Կապեր / ցանցեր. այն հմտությունը, որը հնարավորություն կտա ստեղծել և օգտագործել օգտակար հարաբերություններ մյուս անհատների և կազմակերպությունների հետ: Օրինակ` շատ հաճախ լսում ենք այս արտահայտությունը. “Նա շատ լավ  կապեր է հաստատել…”

*           Մարդկանց մեծ թիվ. ապահովում և վկայում է  բազմակարծություն: Օրինակ ընդդիմադիր խմբերի վերջին ժամանակների աճը կարող է ազդեցություն ունենալ պետական չինովնիկներին:

*           Պարգևատրություններ. դա ռեսուրս  է, որը  տալիս է ճանաչում, տեսանելիություն, փող կամ այլ նյութական աջակցություն: Օրինակ` գործակալությունը, համայնքային հիմնադրամը, պետական հանձնաժողովը, նյութապես / ֆ‎ինանսապես ուժեղ մարդը և բիզնեսը, կարող են ունենալ գումարներ կամ այլ ակտիվներ, որը կարող է վերաբաշխվել :

*           Անհատական գծեր. անհատական խարիզմա, ստեղծագործ միտք, հմայչություն, առաջնորդի հմտություններ կամ այս բնութագրիչների որևէ զուգակցումը կարող է նպաստել հարգանքի և օրինապահության զգացման առաջացման:

*           Օրինական իշխանություն. կառույցի / առաջնորդի դիրքը: Սովորաբար որքան բարձր է գտնվում կառույցը, այնքան ներուժն ու իշխանությունը մեծ է տվյալ կառույցի / անձի: Օրինակ` քաղաքի ղեկավարը, ավելի բարձր դիրք է գրավում և ունի ավելի մեծ ներուժ քան քաղաքի հասարակ ինժեները: Մեկ այլ օրինակ` Հնդիկների տոհմի ղեկավարը ունի ավանդական և օրինական իշխանություն:

*           Փորձագետ. գիտելիք, հմտություն և տաղանդ, որը զուգակցվում է գիտելիքի նկատմամբ հարգանքով:  Համայնքային զարգացման մասնագետը կարող է տալ մեծ և թանկ հմտություններ կառավարման նախաձեռնություններին:

*           Ինֆ‎որմացիա. կարողություն շրջանառության մեջ դնել կամ թաքցնել ին‎ֆորմացիան: ԶԼՄ-երը ունեն այս տիպի ներուժը:

*           Հարկադրում. փորձ ազդել մյուսների վրա, որոնք օգտագործում են հակառակ ոճը: Այնպիսի ձևեր, ինչպիսիք են վախեցնելը և մեքենայությունները: Սա նպաստեց, որպեսզի ներուժ հասկացությունը ընկալվի, որպես բացասական երևույթ և այժմ այն ավելի քիչ է կիրառվում:

Asset Based Community Development

Համայնքի ներուժ

Համայնքային մասնակցության մասին մի շարք գրառումներ կատարելուց հետո կարիք կա ներկայացնել նաեւ «համայնքի ներուժ» հասկացությունը, որն իր մեջ ներառում է համայնքային մասնակցությունը:

«Ներուժ» հասկացությունն իր արմատներով ծագում է լատինական «potentia» բառից, որը բառացիորեն նշանակում է «ուժ» կամ «հզորություն» և ենթադրում է որևէ բնագավառում կամ ոլորտում առկա միջոցների և հնարավորությունների հանրագումար: Մասնագիտական գրականության մեջ հայտնի են այս հասկացության բազմաթիվ սահմանումներ, թեև ընդհանուր առմամբ սոցիալական գիտությունների գրականության մեջ ներուժը դա հնարավորություն է համայնքում ազդել որոշումներ կայացման վրա, ինչպես նաև  անհատական և հասարակական ռեսուրսների էֆֆեկտիվ օգտագործումն է համայնքում: Ներուժը դա ընդամենը հնարավորություն է փոփոխություն առաջացնել: Դա էներգիա է, որը նպատակը հասցնում է մինչև վերջ: Համայնքային զարգացման մասնագետներին անհրաժեշտ է իմանալ համայնքի ներուժի կառուցվածքը, որպեսզի ավելի արդյունավետ իրականացնեն և զարգացնեն տեղական մակարդակում իրականացվող նախաձեռնությունները: Համայնքը կարող է սահմանված լինել, որպես շրջան, քաղաք, պետություն, այլ աշխարհագրական կամ աշխարհաքաղաքական սահման:

Համայնքային զարգացման մասնագետը, ով  կարող է իմանալ համայնքում ներուժի բաղկացուցիչ մասերը, կարող է մեծացնել նախաձեռնությունների  ժամանակ հաջողության հավանականությունը  : Հաճախ, երբ մարդիկ սահմանում են ներուժ հասկացությունը, ապա բացասական կարծիքները գերակշռում են: Ներուժը դիտարկվում է, որպես ղեկավարող, ստիպող և  քանդող մի երևույթ: Որոշ սոցիոլոգներ օգտագործում են ներուժ տերմինը և ոչ թե ազդեցությունը, որպեսզի այն բնորոշվի ոչ թե ստիպողականություն, այլ վստահություն և համոզվածություն: Սակայն ակնհայտ է, որ ընդհանուր բնութագիրը մնում է նույնը: Նույնիսկ ամենաուժեղ և ազդեցիկ մարդկանց համար ազդեցությունը անսահմանափակ չէ: Սակայն համայնքային զարգացման մասնագետը նաև պետք է օգտագործի այդ մարդկանց ազդեցությունը համայնքում փոփոխություններ առաջացնելու նպատակով, քանի որ այդ մարդիկ հեղինակություններ են իրենց համայնքում և կարող են տանել բնակիչներին իրենց հետևից :

Ջին Բեքեր Միլերը /1983/ սահմանում է ներուժը, որպես փոփոխություն առաջացնելու հնարավորություն – այսինքն հնարավորություն տեղաշարժել ինչ-որ մի բան Ա կետից Բ կետ: Այդ տեղաշարժի մեջ կարող է մտնել նույնիսկ մտքերը, էմոցիաները կամ գաղափարները: Դա կարող է լինել ինչ որ գործողություն, որը մարդկանց կդրդի փոփոխություն իրականացնելուն: Այն մարդիկ, որոնք նպաստում են ինչ-որ մեկի հնարավորությունների, գիտելիքի կամ ռեսուրսների աճին, համարվում են համայնքի շարժիչ ուժը: Այսինքն մարդիկ, որոնք կատարում են կրթական, առողջապահական և սոցիալական գործունեություն, համարվում են համայնքի ներուժի բաղկացուցիչ մասը: Սա բավականին տարբերովում է մյուս  ներուժի մյուս սահմանումից, որը ենթադրում է ավելի շատ հիերարխիկ դասակարգումը:

Այժմ ներուժ գաղափարը մեծամասամբ սկսել է  ընդունվել, որպես ավելի կենսունակ և էֆֆեկտիվ մոտեցման պատկերացում: Ներուժը, որը օգտագործում է լոկալ մակարդակում   կառավարում իրականացնելու նպատակով, պետք է դիտարկվի, որպես քաղաքացիների և քաղաքացիական ակտիվիստների հնարավորություն, որը թույլ է տալիս համախմբել համայնքի անդամներին տարբեր նախաձեռնությունների մեջ, որոնք իրենց համայնքի կյանքում բերում են իրական և տեսանելի փոփոխությունների :

 

Asset Based Community Development

Համայնքային մասնակցության տիպաբանությունը

Տարբեր տիպաբանություններ կան, որոնք բնորոշում են համայնքային մասնակցության տարբեր աստիճաններն ու մակարդակները:

Պասիվ մասնակցություն:  Երբ մարդկանց տեղեկացնում են, թե ինչ է տեղի ունեցել կամ ինչ է տեղի ունենում: Այս դեպքում ինֆորմացիան ստացվում է վերեւից ներքեւ, այսինքն ինֆորմացիան արտաքին աղբյուրներից է ստացվում:

Մասնակցություն ինֆորմացիայի տրամադրման գործընթացում: Մարդիկ պատասխանում են տարբեր տեսակի հարցերի, որոնք անցկացվում են տարբեր հետազոտությունների շրջանակներում, սակայն մարդիկ չեն ազդում հետազոտության արդյունքների վրա:

Մասնակցություն խորհրդատվության միջոցով:  Մարդկանց հետ քննարկումներ են անցկացվում եւ համայնքի դրսից հրավիրված հարցազրուցավարները հաշվի են առնում յուրաքանչյուրի տեսակետը: Հիմնականում խնդիրները սահմանվում են արտաքին հետազոտողների կողմից: Մարդիկ ընդգրկված չեն որոշումների ընդունման գործընթացում: Այս դեպքում մասնակցությունը սահմանափակվում է բացառապես խորհրդատվությամբ:

Մասնակցություն նյութական պարգեւատրման / խրախուսման միջոցով:  Սա այն մոտեցումն է, երբ համայնքի բնակիչներն որոշակի նյութական փոխհատուցում են ստանում հետազոտության մասնակցելու արդյունքում: Օրինակ՝ երբ հետազոտություն է անցկացվում ֆերմերային տնտեսության ստեղծման եւ էֆֆեկտիվ կառավարման հարցի վերաբերյալ, ապա հետազոտության արդյունքները եւ առաջարկությունները չափազանց արժեքավոր են հենց ֆերմերի համար:

Ֆունկցիոնալ մասնակցություն: Խմբերը ձեւավորվում են նախորոք պլանավորված խնդիրներ լուծելու համար: Սովորաբար սա տեղի է ունենում ծրագրի հիմնական խնդիրները ձեւակերպելուց հետո:

Ինտերակտիվ մասնակցություն: Միասնական վերլուծություն՝ միասնական գործողությունների համար: Նոր տեղական կառույցների կամ առկա կառույցների ռեսուրսների օգտագործում եւ հզորացում: Մարդիկ ունեն լծակներ ազդելու եւ ուժեղացնելու համայնքային կառույցները եւ իրենց գործունեությունը:

Ինքնահամախմբում: Արդեն կրթված եւ հզորացած բնակիչները, որոնք ինքնուրույն որոշումներ  են կայացնում եւ ազդում են համայնքում առկա կառույցների վրա կարող են բողոքարկել ծառայությունների ոչ համաչափ եւ արդար բաշխումը: Մասնակցությունը այս դեպքում դիտարկվում է, որպես հզորացում :

Ըստ USAID-ի, որը հանդիսանում է համայնքային զարգացման ծրագրեր իրականացնող աշխարհի խոշորագույն գործակալություններից մեկը, մասնակցության ծրագրերի սահմանումը ենթադրում է զգալի թվով մարդկանց ներառում մի իրավիճակի մեջ, որտեղ բարձրացվում է իրենց ապահովության/ օրինակ եկամտի/ անվտանգության վերաբերյալ հարցերը/ Չոուդհարի 1996/: Չոուդհարին ասում է, որ իդեալական պայմաններին նպաստող մասնակցությունը կարող է քննարկվել երեք ասպեկտներում.

  1. Ի՞նչ տիպի մասնակցություն է քննարկմանը դրած
  2. Ո՞վ է մասնակցում դրան
  3. Ինչպե՞ս առաջացավ մասնակցությունը :

Իվենսը /1974/ նշում է հետևյալ խնդիրների կարևորությունը` համայնքային մասնակցության չափը գնահատելու մեջ.

  1. Ո՞վ է մասնակցում
  2. Ինչու՞ են մարդիկ մասնակցում
  3. Մասնակցություն / ինչպես է շահ ունեցողն աջակցում մինչև վերջ կամ կարևորում դրա առաջնահերթությունը/

Օակլեյը և Մարսդենը /1987/ սահմանում են համայնքային մասնակցությունը, որպես գործընթաց, որի միջոցով անհատները, ընտանիքը կամ համայնքները վերցնում են պատասխանատվություն իրենց անձնական բարեկեցության համար և զարգացնում են կարողություն, իրենց և համայնքի զարգացմանը նպաստելու համար: Զարգացման շրջանակներում համայնքային մասնակցությունը վերաբերվում է ակտիվ գործընթացներին, որտեղ շահառուները ազդում են համայնքային զարգացման ծրագրի ձեւավորման եւ իրականացման վրա: /Պոլ, Բամբերգերում 1986/:

Asset Based Community Development

Համայնքային մասնակցության կառուցվածքային բնութագիրը (Մաս 2)

Համայնքային սոցիալական աշխատանքում համայնքային մասնակցության հիմնական խնդիրներն են. 

  • Հզորացնել

Սա իրենից ենթադրում է, որ համայնքին համայնքային զարգացման ծրագրին մասնակից դարձնելով մենք հզորացնում ենք «համայնքի ներուժը», որը հետագայում մեծացնում է համայնքի կայունության ապահովման հնարավորությունները: Հետագա գրառումներում ավելի մանրամասն կներկայացնեմ «համայնքի ներուժ» հասկացությունը:

  • Զարգացնել շահառուների գիտելիքների պաշարը

Սա իրենից ենթադրում է, որ համայնքի բնակիչներն ավելի իրազեկ են իրենց իրավունքների եւ համայնքում գործող պետական կառույցների ֆունկցիաների մասին:

  • Բարձրացնել համայնքային զարգացման ծրագրերի էֆֆեկտիվության աստիճանը

Համայնքային զարգացման մասնագետները պետք է համայնքի անդամներին դարձնեն համայնքային զարգացման ծրագրերի իրականացման ակտիվ սուբյեկտ: Այսինքն՝ այն մոտեցումը, որ կար նախկինում. «Ամեն ինչ անել համայնքի համար» փոխվում է եւ այս մոտեցման համաձայն դառնում  է ամեն ինչ անել «Համայնքի հետ եւ համայնքի համար»: Այս ամենը բերում է ծրագրի կայունության եւ երկարաժամկետ նպատակների իրականացմանը:

  • Ապահովել ծրագրի երկկողմանի ներդրումը :

Համայնքային զարգացման մասնագետը յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս պետք ապահովի համայնքի ներդրումը. Դա անպայման չէ, որ լինի ֆինանսական, այն կարող է լինել նաեւ մարդկային: Շատ կարեւոր է, որ համայնքը, որպես այդպիսին չընկալի համայնքային զարգացման մասնագետին, որպես մի կառույցի ներկայացուցչի, որն եկել է եւ տարբեր ծրագրեր է իրականացնելու իր համար:

Համայնքային մասնակցությունն ունի ինտենսիվության չորս մակարդակ.

  1.   Անվանական – ինֆորմացիայի տրամադրում.
  2.   Խորհրդատվություն
  3.   Որոշումների կայացում
  4.   Նախաձեռնությունների իրականացում (Thwala, 2001)

Համայնքային մասնակցությունն ավելի հեշտ կհաջողվի, եթե այն չընկալվի զուտ ֆորմալ մասնակցության տեսանկյունից: Այսինքն, համայնքային զարգացման մասնագետները պետք է գործընթացի ամբողջ ընթացքում ներգրավեն համայնքի բնակիչներին, որպեսզի մասնակցությունը չընկալվի զուտ որոշումների կայացման տեսանկյունից, այլ նաեւ բնակիչները գիտակցեն իրենց դերը սեփական համայնքի ընդհանուր զարգացման գործընթացում :

Համայնքային մասնակցության կառուցվածքային բնութագիրը (Մաս 1)

Asset Based Community Development