Tags » Men » Page 2

MEN DO NOT LIKE ME .... Մասն Առաջին

Առաջին անգամ տղամարդն ինձ լքեց, երբ դեռ սաղմ էի….

Այո, սեփական հայրս էր, որ հեռացավ, իսկ դրանից երեք ամիս անց ծնվեցի ես` կարծես ի հեճուկս բոլորի ու ամեն ինչի: “Առաջին լքվածության” այդ զգացողությունները երևի շատ անբացատրելի են եղել, դրա համար էլ ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դրանք:

Ծնվելուց մինչև դպրոց գնալս ամենաազատ ու մարդկային բանականությամբ բնութագրվող ամենաերջանիկ տարիներս էին հավանաբար: Դե այդ ընթացքում ինձ ոչ ոք չլքեց, որովհետև կյանքումս ոչ մի տղամարդ չկար: Այ եթե մանկապարտեզ գնայի, երջանկությունս ու ազատությունս ավելի կարճ կտևեին, որովհետև մանկապարտեզում անպայման կսիրահարվեի որևէ մեկին ու կլքվեի նրանից:

Առաջին դասարանում, ինչպես իրեն հարգող յուրաքանչյուր ռոմանտիկ ու զգացմունքային մարդ արարած, սիրահարվեցի: Ու ոչ թե կողքիս նստող տղային, այլ մեջտեղի շարքի երրորդ նստարանին նստող մի տղայի: Սկզբում ես ուզում էի սիրահարվել կողքիս նստողին, բայց երբ նկատեցի, որ նրա գլխին ոջիլ կա ու դա նկատվում է նույնիսկ ուսուցչի աթոռին նստող մարդու համար, անսահման հիասթափություն ապրեցի: Իմ “օբյեկտը” յուրահատուկ էր ինձ համար: Նա վատ չէր սովորում, դասարանի հինգ լավ սովորողներիցս մեկն էր: Շատ լավ նկարում էր ու, ամենակարևորը, տանը փոքրիկ սնդուկում սրբորեն պահվում էին նրա յոթ տարի աճեցված ծամիկները: Այո, երբ նա ծնվել էր, իր մայրիկի երազում հայտնվել էր մահացած տատիկն ու ասել, որ այս տղայի մազերը չկտրեն մինչև յոթ տարեկան դառնալը, այլապես նա կմեռնի: Ես այս ամենն իմացա, քանի որ նրա կողքին ինձ շատ լավ էի զգում ու դասամիջոցներին աշխատում էի նրա հետ շատ շփվել: Նա էլ հավանաբար ինձ հետ էր լավ զգում, քանի որ իր նկարների մասին գովասանքներ էի շռայլում ու մենք մտերմացանք:

Արդեն երկրորդ դասարանում մեր դպրոցում շատ մոդայիկ էր սիրավեպեր ունենալը և բոլորը սկսել էին “զույգեր կազմել”: Ասում էին, որ իրար սիրում են Այսինչն ու Այնինչը, Իքսը հետապնդում է օրիորդ Իգրեկին և այլն: Ի հիասթափություն ինձ իմ հետաքրքիր տղան սիրում էր մեկ ուրիշ աղջկա, ավելի ցածր դասարանից, իսկ ինձ կրնկակոխ հետևում էր ավելի բարձր դասարանցի մի ստահակ: Վերջինս դասամիջոցին թաքուն իմ սեղանին կոնֆետներ ու ծամոններ էր դնում: Դրանք երբեմն նույնիսկ հասնում էին ինձ, եթե դասամիջոցն ավարտվելուց հետո առաջիններից մեկն էի մտնում դասարան:

Ու հիմա հասկանում եմ, որ մեջտեղի շարքի երրորդ նստարանին նստող տղան իմ ամենաերկարատև սերն է եղել` ավելի քան մեկ տարի: Հետո ես սկսեցի ուշադրություն ցուցաբերել մի կռվարար տղայի նկատմամաբ, ումից բոլորը վախենում էին: Նա ուժեղ էր, կոպիտ ու եսասեր: Նույնիսկ բարձր դասարանցիները խուսափում էին նրա հետ ընդհարվելուց: Ես այնքան էի տարվել նրանով, որ երբեմն նրա փոխարեն հերթապահություն էի անում դասարանում, ինչն անգամ ինձ էր զարմացնում: Այս մեկը ևս լքվածության զգացումներ առաջացրեց իմ հոգում, բայց հիմա չեմ հիշում թե կոնկրետ ինչ եղավ:

Հետո եկավ մի շրջան, երբ ես այլևս ոչ մեկով չէի տարվում: Ամբողջ օրը գերմանական կակաոյի մեծ տուփը կողքիս էի դնում ու պատուհանի գոգին նստած գիրք կարդում` վայելելով կակաոյի փոշին թեյի գդալով:

Մինչև յոթերորդ դասարան բազմաթիվ անգամներ սիրահարվեցի ու հիասթափվեցի, ինչպես նաև շուրջս պտտվեցին լուրջ ու անլուրջ «թեկնածուներ: Ութերորդ դասարանում պարզվեց, որ մայրիկիս են դիմում մեր գյուղի որդիներ ունեցող որոշ կանայք, ովքեր խիստ անհանգստանում էին իմ ապագայով, մասնավորապես ամուսնությամբ: Մայրս ժպտում էր ու նրանց տեղեկացնում, որ այս հարցում որոշումն իմն է լիելու, ինչը խիստ զարմացնում էր նրանց:

Հաջորդ տարի ես մեր գյուղից տեղափոխվեցի իմ ծննդավայր` Երևան: Ու այստեղ սկսվեց իմ կյանքի նոր փուլը, բոլորովին այլ, մինչև ուղնուծուծը տարբերվող իմ կյանքի նախորդ փուլերից:

PROSE

Signs that show that you are not really inlove with him or her.

Do you want to marry that your partner but you are not yet sure whether you really love him or her? Well don’t worry anymore.this article will show you if you love your partner well enough to go into serious relationship with him or her. 574 more words

Love

Oh to be the Son-in-law!

There are just two times in life when I think about being a dude. One, when I get my periods (Holy crap! Did she just talk about periods? 880 more words

Anecdote

How soon can you fart in a relationship?

DOUBLE STANDARD TIME!

When should you stop holding your farts in? When do you stop acting like your bowels don’t exist (or function)?

For men, it isn’t seen as such a horrible thing if you let one rip. 291 more words

Hyper Sexual Women and Mental Illness

I have a hyper sex drive. I’ve had it since before puberty. That might seem strange but I can remember having sexual longing as far back as eight or nine years old. 459 more words