Tags » Rural Women

Role models for wool

Guest Blog submitted by Lynne Strong,  National Program Director – Picture You in Agriculture

The Australian wool industry derives great benefits from participants who stand as role models for the industry’s future leaders.  976 more words

Rural Women

My first experience in the Armenian villages

I attended the women’s march in Gegharkunik region for the first two days of the week-long event. This was the first time I have been to this region and the first time I had seen daily life in villages in Armenia. 477 more words

Armenia

Երևանում սովորելով՝ աղջիկները «կփչանան»

Անհամբեր սպասում էի, թե երբ պետք է մեկնարկի Կանանց քայլարշավը Գեղարքունիքի մարզում: Թերևս առաջին հանդիպումը Գեղարքունիքի մարզի հետ տեղի ունեցավ Գավառի դպրոցներից մեկում: Lինելով սոցիալական աշխատող՝ շատ էի այցելել այս մարզ, աշխատել բռնության ենթարկված կանանց հետ հենց Գեղարքունիքից, բայց այն ինչ տեսա՝ այցելելով դպրոցի առաջին դասարաններից մեկը, առավել շոշափելի դարձրեց կանանց իրավունքների իրական կողմը. առաջին դասարաններից մեկում աշակերտների շուրջ 80% տղաներ էին: Այդ պատկերն առավել ակնառու դարձրեց սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը, հենց դա էր այն 100/130 հարաբերակցությունը (Գեղարքունիքի մարզում ամեն 100 աղջկան ծնվում է 130 տղա):

Անօգնականություն և հուսահատություն զգացի Ձորագյուղում, երբ հանդիպեցի երիտասարդ աղջիկների, ովքեր ունեին ցանկություն սովորելու, մասնագիտանալու, սակայն ծնողները թույլ չէին տալիս իրագործել այդ երազանքը, որովհետև համոզված էին, որ Երևանում սովորելով՝ աղջիկները «կփչանան»: Աղջիկների տատիկը վստահորեն պնդում էր, որ կինն ամուսնու սեփականությունն է, և ամուսինը պետք է որոշի, թե իր կինը ինչ պետք է անի:

Զգացի նաև կնոջ ուժը, երբ այցելածս գյուղերից բոլորում, ընտանիքի հոգսն ամբողջությամբ մնում էր կնոջ վրա, քանի որ ամուսինները գտնվում էին արտագնա աշխատանքներում ՌԴ-ում: Կանանց հետ զրույցներում, հասկացա, որ նրանցից շատերն, անգամ գիտեին, որ իրենց ամուսիններն ունեն երկրորդ ընտանիք ՌԴ-ում, սակայն հանգիստ կարողանում էին մեկնաբանել և անգամ բացատրություն գտնել այդ փաստին:

Զգացի նաև երիտասարդ կանանց փոփոխություններին արձագանքելու ներուժը, երբ գյուղի կանայք պատմում էին, որ հիմիկվա սերնդի աղջիկները չեն հանդուրժում, որ ամուսինը մենակով գնա Ռուսաստան, չեն հանդուրժում, որ սաղ հոգսը մնա իրենց վրա մենակ:

Աննա Հովհաննիսյան

Armenia

Գեղարքունիքի գյուղերի բնակիչների հետ շփման առաջին փորձս

2016 թվական Կանանց քայլարշավ. . .

Այսօր քայլարշավի առաջին օրն էր, նախատեսված էր անցնել Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք և Կարմիրգյուղ գյուղերով, իրականացնել հանդիպումներ գյուղի բնակիչների հետ գյուղերի փողոցներում, մտնել տներ, բուժ.կետեր, դպրոցներ և գյուղապետարաններ:

Չգիտեմ թե ինչ ակնկալիքներով էի գալիս քայլարշավի, բայց հաստատ համոզված եմ, որ չէի սպասում իրենց կյանքի հետ այսքան հաշտված մարդկանց հետ շփվել:

Շատ տարբեր գյուղերում և քաղաքներում աշխատել եմ, շատ տարբեր բաներ եմ լսել և շատ տարբեր վերաբերմունք դիտարկել կանանց հանդեպ բռնության վերաբերյալ, բայց այսքան հարմարվածություն այս հիմնախնդրին, այսքան առօրեականացում այս խնդրի առաջին անգամ էի տեսնում:

Բոլոր կանայք, ում հետ այսօր առիթ ունեցա խոսելու, բացահայտ խոսում են այստեղ տարածված բռնության վերաբերյալ. իհարկե, իրենց ասելով չի հասնում այն աստիճանի, որ կնոջ կյանքին վտանգ սպառնի, բայց ամենուրեք կա բռնություն, սակայն ոչ ոք չի պատկերացնում իր կյանքը այլ կերպ:

Տղամարդիկ այստեղ արտագնա աշխատանքների են, տուն են վերադառնում տարվա մեջ մի քանի ամսով, սակայն կանանց մի քանիսը նշեցին, որ դա անգամ չի բացառում բռնությունը ընտանիքներում, քանի որ նրանք շարունակում են ապրել սկեսրոջ և սկեսրայրի հետ նույն տան մեջ:

Կանանց հիվանդություններ . . . սեռավարակներ, ինֆեկցիաներ, կանացի օրգանների հիվանդություններ. . . շատերը ունեն, և գնալով ավելի ու ավելի են տարածվում և բոլորը գիտեն սրանց տարածման պատճառները, բոլորը գնում են ստուգումների, բացահայտում են այս հիվանդությունները և այս ամենը շարունակական է:

Ամենից շատ ինձ զարմացնում, անհանգստացնում և բարկացնում է այն, որ բոլորը գիտեն սեռավարակների առկայության մասին, բոլորը ընդունում են, որ ԽՈՊԱՆ գնացած տղամարդը չի կարող հավատարիմ մնալ իր կնոջը քանի որ դա տղամարդ է, բայց ես չեմ հասկանում, եթե մարդ գիտի սեռավարակի մասին, չի կարող պաշտպանվել, կամ նախքան իր կնոջը վարակելը՝ ստուգվել և բուժվել:

Իրական ընտանիքը այն է, երբ բոլորն են վարակվում և բոլորն են բուժվում, եթե իհարկե բուժում կա . . .

Հուսամ հաջորդ 4 օրերի ընթացքում կգտնեմ իմ հարցերին պատասխան, կամ գոնե թեկուզ շատ քիչ մարդկանց կկարողանամ իրազեկել և ապահովագրել, միգուցե, ապագայի բռնություններից, վարակներից . . .

Տաթևիկ Աղաբեկյան

Armenia

Farmer and food blogger takes out national Rural Women’s Award

Source: RIRDC 14 September 2016

Sophie Hansen, a deer farmer, food blogger and author from Orange, NSW has been announced as the national winner of the 2016… 1,062 more words

Rural Women

NSW wins National 2016 RIRDC Rural Women's Award

Thursday, 15 September 2016

Accomplished food and lifestyle writer from Orange, Sophie Hansen, has won the 2016 National Rural Industries Research and Development Corporation (RIRDC) … 193 more words

Rural Women

The Ripple Effect: Farmers helping farmers beat suicide

Do your bit to turn the negative ripple of suicide into a positive ripple of support.

The Ripple Effect is about farmers helping farmers. We know through our own experience, that no one tells a story about the ups and downs of life on the land better than farmers themselves. 323 more words

Rural Women